Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ
23.05.2018 | 23:52

Մայիսի 23-ին Աստանայում` Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Պնախարարների խորհրդի հերթական նիստը: ՀԱՊԿ-ի Պնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։


Պնախարար Դավիթ Տոնոյանը նիստի ընդլայնված և փակ քննարկումների ժամանակ իր գործընկերների հետ քննարկել է օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ: Պնախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ առանձին, երկկողմ հանդիպում ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի հետ։


Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և կողմերի պատրաստակամությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համաձայնությունների և ծրագրերի շարունակականության ապահովման ու համագործակցության բոլոր ուղղություններով դրանց ընդլայնման վերաբերյալ:

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ